Հութիները Սանայում ձերբակալել են ՄԱԿ-ի 20 աշխատակցի | shantnews.am

shantnews.am Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները մայրաքաղաք Սանայում ձերբակալել են ՄԱԿ-ի 20 աշխատակցի, այդ թվում՝ 15 օտարերկրյա քաղաքացիների, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակը։

«Երեկ՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, «Անսար Ալլահ» կազմակերպության անվտանգության աշխատակիցները առանց թույլտվության մտել են Սանայում գտնվող ՄԱԿ-ի համալիր։

«Մեր վերջին տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել 11 ազգային աշխատակիցներ։ Հինգ ազգային աշխատակիցներ և 15 միջազգային աշխատակիցներ մնում են կալանքի տակ համալիրում», – ասել է գործակալության աղբյուրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն