Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սպառազինությունների կրճատման և զինաթափման գործող ռեժիմների կարևորությունը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը կատարելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ արել պայմանագրին դեռևս չմիացած պետություններին միանալ պայմանագրին։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և կշարունակի հետապնդել այս քաղաքականությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ երկրի միջուկային անվտանգությունը բարելավելու և ամրապնդելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն