Գյումրու համայնքապետարանի ներսում, ինչպես նաև բակում իրարանցում է. ոստիկանները փակել են մուտքը

Ոստիկաններն այս փակել են Գյումրու քաղաքապետարանի մուտքը: Իրավապահների դիմակավորված ծառայողները համայնքապետարանի ներսում են, որտեղ իրարանցում է:

Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հետ զրույցում ընդունարանի մուտքը հսկող դիմակավորված անձինք հայտնեցին, որ աշխատակիցները կարող են շենքից դուրս գալ, բայց հետո ներս մտնել չեն կարող:

Շենքի բակում հավաքվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, տեղակայված են նաև ոստիկանական ուժեր:

«Ազատության» փոխանցմամբ այս պահին համայնքային ենթակայության երկու ջրցան մեքենաներ փակել են հրապարակի մուտքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ