factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ չի արել Կիևին՝ ամբողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին։ Դոնալդ Թրամփը կրկին ընդգծել է, որ իր առաջարկն է՝ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս դիրքերն առաջնագծում։
«Մենք գտնում ենք, որ նրանք պարզապես պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են՝ առաջնագծում»,- լրագրողներին ասել է Թրամփը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Reuters-ի հարցին՝ արդյո՞ք նա Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը փոխանցի Ռուսաստանին, Թրամփը բացասական է պատասխանել։
«Թող ամեն ինչ բաժանվի այնպես, ինչպես կա։ Հիմա ամեն ինչ բաժանված է։ Կարծում եմ՝ տարածքի 78%-ն արդեն զբաղեցրած է Ռուսաստանի կողմից»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ, Washington Post-ը, հղում անելով Թրամփի և Պուտինի միջև հինգշաբթի կայացած զրույցին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահը պնդել է Դոնեցկի մարզի մնացած մասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում