Վարդան Ղուկասյանը դուրս եկավ իր աշխատասենյակից և հայտարարեց, որ գնում է իրավապահների հետ:
«Մենք կգնանք, խնդիր չունենք, ոչ մի բան չենք արել»,- ասաց նա:
Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանն էլ հայտնել է, որ քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է:
«Ջրցանները և աղբահավաք մեքենաները տարվել են Ախուրյանի պահպանվող հատուկ տարածք։ Հատուկ գործողություն են արել, քաղաքն էլ են պարալիզացրել: Մեքենաները դուրս են եկել աղբ հավաքելու, պարզվում է՝ վարորդների հետ միասին տարվել են»,- հայտարարում է Աղեկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացնում են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: