«Մեր հարցերի պատասխանները չստացանք». կառավարությունում ընդունեցին բեռնատարների վարորդներին | azatutyun.am

azatutyun.am Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունեցին:

«Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք», – ասացին նրանք:

Վարորդները նշեցին՝ «եթե մինչև ժամը 17:00-ն մեզ հստակ պատասխան չտան՝ ծայրահեղ քայլերի կդիմենք»:

Վարորդներն ու լիոգիստիկ կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունից շարժվեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Պահանջը՝ նույնն է. բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն