Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը, 24-25-ը պասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն