Ռուսաստանը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որոնք պատասխանատու են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովի նախապատրաստման համար, երկուշաբթի ունեցել են «կառուցողական» զրույց։
Անցած հինգշաբթի Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են շուտով հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ այս տարվա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում։
«Կառուցողական քննարկում է տեղի ունեցել՝ կապված հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կարճ հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ նախարարությունը չի ներկայացրել։
Հոկտեմբերի 16-ին Պուտինն ու Թրամփը համաձայնել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։