Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն