factor.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դեռևս պարզ չէ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունենա այս շաբաթ, սակայն աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը, որոնք երկուշաբթի հեռախոսազրույց էին ունեցել, տարբեր սպասումներ ունեն Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ: Նաև պարզ չէ, թե ինչպես դա կազդի Պուտին-Թրամփ գագաթնաժողովի ժամանակացույցի վրա, սակայն CNN-ը հաղորդում է, որ Ռուբիոն և Լավրովը կարող են ևս մեկ հեռախոսազրույց ունենալ այս շաբաթ։
Ռուբիոն և Լավրովը պետք է բանակցություններ անցկացնեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում