Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրն ընդգրկված է նաև ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում. ՆԳՆ | 1lurer.am

1lurer.am  Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։

ՆԳՆ-ից 1Lurer.am-ին տեղեկացնում են, որ հարցը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու նպատակով։

«Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն