Ալիև․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել» | azatutyun.am

azatutyun.am  «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել», – այսօր Աստանայում, Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Այն հանգամանքը, որ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց կողմերը նախաստորագրեցին խաղաղ համաձայնագիրը, վկայում է երկու պետությունների մոտ լուրջ քաղաքական կամքի առկայության մասին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ այս հարցում նախևառաջ պետք է բարձր գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովը ըստ էության վերջ դրեց երկարամյա հակամարտությանը», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն