Գերմանիան ՀՀ-ին կտրամադրի 84,6 մլն դրամ, որի մի մասը գրանտներ են, մյուս մասը՝ վարկային միջոց. Պապոյան | 1lurer.am

1lurer.am  Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որի սկիզբը դրվել է 2023-ին, երբ Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստը:

Պապոյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ Բեռլինում տեղի կունենա այս նիստի երկրորդ փուլը:

«Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին կտրամադրվեն 84,6 մլն դրամ ֆինանսական միջոցներ, որոնց մի մասը գրանտներ են, մյուս մասը՝ վարկային միջոց: Մասնավորապես, 18,6 մլն եվրոն գրանտային միջոց է, 66 մլն եվրոն՝ վարկային միջոց:

Բայց վարկային միջոցներն էլ, իրենց հերթին, բավականին ցածր տոկոսադրույքով են: Առաջին փուլով 26 մլն եվրո տոկոսադրույքն ընդամենը 0,9 տոկոսով է, իսկ երկրորդ փուլով 40 մլն եվրո է արդեն լինելու, որտեղ՝ 0,82 տոկոս, գումարած վեցամսյա եվրոբորը: Այս փուլում 3 մլն եվրո գրանտային միջոց է լինելու, և լրացուցիչ 15,6 մլն եվրո լրացուցիչ գրանտային միջոցներ կլինեն:

Նշեմ, որ ՀՀ ԿԲ-ի և Գերմանիայի Վերակառուցման բանկի միջև կնքնված համաձայնագրի արդյունքում այս ֆինանսական միջոցների վարկային բաղադրիչը կգա ԿԲ, ԿԲ-ն այս միջոցները վարկավորմամբ կտրամադրի առևտրային բանկերին, և առևտրային բանկերը դրանք կտրամադրեն մեր փոքր և միջին ձեռնարկություններին, այսինքն՝ սրանք մեր ՓՄՁ-ների աջակցության համար վարկային միջոցներ են լինելու»,- ասաց նա:

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտներին աջակցությունը և դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական ու ֆինանսական աջակցության տրամադրումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն