Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառմամբ տեղեկացրել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Խաղաղությունը հաստատված է»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն