ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հետագա փոխգործակցությունը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը:

Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն