factor.am Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ձերբակալվել է։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վերջինիս կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք՝ Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։