Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստում հրաժարվել է իր փաստաբանից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վարդանյանը հայտարարել է, որ փաստաբանից հրաժարվել է, քանի որ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։
Ըստ ադրբեջանական APA-ի՝ Վարդանյանը նախ առանձին հանդիպում է խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ, դատարանը բավարարել է միջնորդությունը, և հայտարարել կարճատև ընդմիջում, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել է իր փաստաբանից հրաժարվելու մասին։
«Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ Վարդանյանը պետք է պայմանագիր կնքի մեկ այլ փաստաբանի հետ։ Եթե նա չունի դրա համար անհրաժեշտ միջոցները, պետությունը պետք է նշանակի մեկ այլ փաստաբան՝ նրան ներկայացնելու համար։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը պայմանագիր չունի մեկ այլ փաստաբանի հետ և նշել է, որ պետությունը կարող է նրան պաշտպան նշանակել, և ինքը դրա դեմ առարկություն չունի», – նշում է լրատվամիջոցը։