Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում Ա. Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ

Հոկտեմբերի 20-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

«Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները:

Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ:

Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ