Երևանում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկում տեղի կունենա. «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ

Հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Այս մասին հայտնում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը։

«Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ