Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։