Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:

Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն, և համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն