Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի։

«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 07։00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 07։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, Իսակով, Ազատության, Գայի, Գ.Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների, Սոս Մանուկյան փողոցների, Ցամաքաբերդ լողափի, ինչպես նաև «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը»,- ասվում է ընկերության հայտարարությունում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն