Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը. Կոբախիձե | azatutyun.am

azatutyun.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը։

Թբիլիսիում ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համոզմունք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը վաղը մասնակցելու է «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, որի հյուրերից է նաև Ադրբեջանի վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն