Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը դարձավ Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր | armenpress.am

armenpress.am

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականն առաջին մեդալն է նվաճել Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Ռազմիկ Քուրդյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ:

Քուրդյանը զիջեց 8:0 հաշվով՝ դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Հոկտեմբերի 22-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ համար կգոտեմարտի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ