Եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ միասին հայտարարում են բանակցությունները սկսել՝ հիմնվելով շփման ներկայիս գծի վրա | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ՝ հիմնվելով շփման ներկայիս գծի վրա։ Փաստաթուղթը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում, գրում է The Insider-ը։

«Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքորոշմանը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ, և որ ներկայիս շփման գիծը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանները ուժով փոխելու անթույլատրելիության սկզբունքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանը կիրառում է «բանակցությունների ձգձգման մարտավարություն»։ Ստորագրողները կարծում են՝ սա ցույց է տալիս, որ Ուկրաինան միակ կողմն է, որը «լուրջ է վերաբերվում խաղաղությանը»։ Հայտարարության հեղինակները մեղադրում են ՌԴ նախագահ Պուտինին «բռնությունն ու ավերածությունները շարունակաբար ընտրելու» մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն