19-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց, կաթուցիչ և ծալովի դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել 19-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2,93 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ, հարմարեցված բռնակով փայտե մահակ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն