ԱՍՀ նախարարը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Լյուկ Ֆոչտմանին և ԱԶԲ մարդկային և սոցիալական զարգացման գծով տնօրեն Սոֆիա Շաքիլին։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ ձևավորված և շարունակաբար զարգացող համագործակցությունը՝ շեշտելով ԱԶԲ դերը ոլորտային բարեփոխումների արդյունավետության բարձրացման գործում։

Նախարարն առանձնացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս առաջնահերթությունները, որոնցից են՝ բնակապահովման հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները, մատնանշելով ԱԶԲ աջակցությունը հաշմանդամության գնահատման նոր համակարգի բողոքարկման մոդուլի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև ներկայումս ամփոփման փուլում գտնվող «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին, որոնք ուղղված են Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ արդյունավետ համագործակցության դերը՝ անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability էլեկտրոնային հարթակի ստեղծման և ներդրման շրջանակում։

Սոֆիա Շաքիլը բարձր է գնահատել մարդկանց դիմադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ ԱԶԲ հետ իրականացված աշխատանքները: Նա մեծապես ողջունել է ՀՀ-ում գործող սոցիալական քաղաքականությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն