azatutyun.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը:
«Սա չափացանզ կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ», – այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը:
Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։
Վարչապետը նշել է, որ քաղաքական առումով Երևանը պատրաստ է ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դա դեռ հնարավոր չէ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: