Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
Ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով․
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը,
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը,
3․ «Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը,
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը,
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը,
6․ «Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը,
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը,
7․ «Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։