Մեկնարկել են Ադրբեջան-ԱՄԷ համատեղ զորավարժությունները | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանում նախօրեին մեկնարկել են այդ երկրի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների գլխավոր նպատակը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայող զինվորականների միջև համագործակցության խորացումն է, գործնական կարողությունների կատարելագործումը և զինծառայողների արհեստավարժության խորացումը»,-զորախաղերի բացմանը հայտարարել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեփեր Ջահանգիրովը։

APA գործակալության փոխանցմամբ՝ «Անկոտրում գործընկերություն 2025» անվանումը կրող զորավարժություններում հատուկ ջոկատայիններից բացի, ներգրավված են մի քանի միավոր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն