Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Սանտե բանտ | 1lurer.am

1lurer.am  Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Սանտե բանտ: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ այսպես կոչված «Լիբիական գործով»՝ գրում է Reuters-ը:

Նախկին նախագահը, որը 2007-2012 թվականներին ղեկավարել է Ֆրանսիան, մեղավոր է ճանաչվել հանցավոր համագործակցության համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիից նա միլիոնավոր եվրոներ է ստացել 2007 թվականին իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:

Սարկոզին դարձել Է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որը դատապարտվել է իրական ազատազրկման և իր պատիժը կկրի մենախցում, առնվազն մինչև դատարանը չքննի դատավճռի դեմ նրա բողոքարկումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն