«ՔՊ-ի սիրտը արյուն է ուզում, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»․ Մարտուն Գրիգորյան | aravot.am

aravot.am  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա նշեց, որ կարող էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ծանուցել, դժվար թե նա խուսափեր քննությունից։ «Հասկանալի է որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ դրանով գյումրեցիներին ու մյուս քաղաքական թիմերին ասելու մեսիջ կար, որն իրենք փորձեցին տալ»,- ասաց նա։

Անդրադառնալով իր գրառմանը, որն արել էրՂուկասյանի ձերբակալության օրը եւ որն իշխանության ներկայացուցիչները շահարկում են, Մարտուն Գրիգորյանն ասաց․ «Միանգամից ասեմ, որ այդ հորդորն ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ ստեղծել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում այն ամենին, ինչի մասին ես խոսել էի, ասել էի՝ կապված իշխանությունների քայլերի հետ։ Նախընտրական շրջանում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր վերլուծություններ իմ թիմակիցների հետ, եւ բոլորին այս մասին այս իրավիճակների մասին մանրամասն տեղեկացրել եմ։ Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր»։

Նա նշեց, որ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ նախկինում եղած գործերը եւ նաեւ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի խառնվածքը՝ հարց էր ծագում՝ արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավո՞ր էր քաղաքը պահել եւ ընդդիմության հավաքական հաղթանակը մինչեւ վերջ առաջ տանել։ «Իմ ասածը այդ է եղել, եւ, ցավոք սրտի, մարդիկ մտածում էին, թե աթոռակռվի խնդիր է։ Եթե ես ընտրություններից առաջ հայտարարել էի, որ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ-ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը՝ ոչ նրան, ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պռավալի։ Իսկ նոր ընտրությունների պարագայում ՔՊ-ն 50+ հավաքելու էր։ Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպվել, դրանից հետո լինելու էր հիասթափություն ընդդիմության նկատմամբ»,- նշեց նա։

Մարտուն Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում։ «Եվ ուզում են, որ այդ ամենը լինի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքների անդամների միջեւ։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է այդ սցենարը, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երեւում է։ Պիտի ուշադիր լինենք, զգոն լինենք»,- նշեց Մարտուն Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով  կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Կալանավորվել են նաև Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:

Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:

Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 3 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն