Խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, այլ նաև՝ ադրբեջանական կողմի մեջ. Սիմոնյան | civilnet.am

civilnet.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ դրական» է գնահատել Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը՝ հայտարարելով, որ իր տպավորությամբ խաղաղության ձգտումն առկա է նաև ադրբեջանական կողմում։

«Հանդիպման ամենակարևոր բաներից մեկն այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ էր», – ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 21-ին Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը։

Սիմոնյանի խոսքով՝ երկու կողմերն էլ ընդունում են, որ խորհրդարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ հանրություններին մերձեցնելու և «խաղաղության իրականության մեջ ապրելու» նախապատրաստելու համար։

«Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար», – նշել է նա։

ԱԺ նախագահը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից քննարկել և առաջարկել «կոնկրետ քայլերի մեխանիզմ»։ Նա ընդգծել է, որ խոսքը «հեռավոր ապագայի մասին չի գնում» և երկուսն էլ այն մտքին են, որ «պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչն արվի և հնարավորինս մեծ ծավալով»։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ռազմական ագրեսիայի հնարավորության թեման։

«Ինչ-որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ, ռազմական ագրեսիայի մասին… ասեց հնարավոր չէ», – ասել է Սիմոնյանը՝ փոխանցելով Գաֆարովայի արձագանքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ