Ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։

Կոտայքի մարզի Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ապօրինի ջրօգտագործում։

Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում Ա.Հ.-ն ևս ձկնաբուծության համար պոմպի միջոցով ապօրինի ջրօգտագործում է կատարել դրենաժային համակարգից՝ չունենալով անհրաժեշտ թույլտվություն։

Տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով մակերևութային ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։

Իրավախախտների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն