Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է | factor.am

factor.am  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերռտ Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Այս մասին այսօր դատարանում հայտնեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին առնչվող գործերը վերաբերում են Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալուն և Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ-ին պատկանող հողերն օտարելուն: Իսակովի հողերը օտարելու ժամանակահատվածում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հենց այս դրվագով է վկա:

Քոչարյանից բացի Իսակովի պողոտայի գործով վկա են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որոնք ևս պետք է գան դատարան՝ ցուցմունք տալու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն