«Այս իշխանությունները ցանկացած գնով լռեցնում են այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց, ընդհուպ մինչև մեկուսացնելը, էս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են», – այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս իշխանությունները 0 հանդուրժողականություն ունեն այլակարծության հանդեպ»,–հավելեց նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ թեև Ալիևը հայտարարել է հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին, սակայն ինչպե՞ս է հաստատվելու Ադրբեջանի հետ խաղաղությունը, Սերժ Սարգսյանը ասաց.
«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ միայն լավն եմ տեսնում։ Իսկ վտանգաներ բոլոր տեղերում կան։ Կախված նրանից, թե ով է որոշում կայացնողը, այդ վտանգները կա՛մ իրականություն են դառնում, կամ շրջանցում են»,–ասաց նա։
Անդրադառնալով Ալիևի՝ հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին հայտարարությանը, ՀՀ 3-րդ նախագահն ասաց.
«Չեմ կարծում, թե հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, էժան ու կարճ տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, բացարձակապես դեմ չեմ, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացի գինը էժանանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ»,–ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։