Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, որն ունի հոգեկան խնդիրներ կամ ամբողջությամբ լցված է չարությամբ. Սարգսյան | news.am

news.am

«Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, որն ունի հոգեկան խնդիրներ կամ ամբողջությամբ լցված է չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ո՛չ սրբություն, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ արժանապատվություն։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ապա վստահ եմ, որ նա հաստատակամ է ու ցանկացած պարագայում կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն եկեղեցուն են ուժ տալիս»,- ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկացած պարագայում կանգնած է Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի կողքին։

«Հենց Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել»,– հավելեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ