Կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը | 1lurer.am

1lurer.am  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գյումրու զանգվածային անկարգությունների գործով երկու ամսով կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Մխիթարյանը Գյումրիում բերման էր ենթարկվել։ Փաստաբանների պալատի ղեկավարը հայտարարություն էր տարածել, նշելով, որ բերման ենթարկելու տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ․ «Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում»,– նշել է Սիմոն Բաբայանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն