Կարմրաշենի դպրոցի կմիանա Հերհերի դպրոցին. աշակերտների թիվը երկու դպրոցներում էլ նախատեսվածից քիչ է

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց ՏԿԵ նախարարության նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը միացնել Հերհերի միջնակարգ դպրոցին:

Նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի դպրոցում սովորում է 2 աշակերտ, սակայն ԿԳՄՍՆ-ն լիզենզիայով հատկացրել է 190 տեղ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է: 

Միաժամանակ, Հերհերի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է: 

Նշենք, րոր Հերհերի միջնակարգ դպրոցը հեռու է Կարմրաշենից 7 կմ: 

Ըստ նախագծի հիմնավորման՝ միավորման նպատակներն են 

– ապահովել Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, 

– ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ