Կառավարությունը հավանություն տվեց հունվարի 27-ը որպես «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

Հիշեցնենք, որ համապատասխան նախագիծը շրջանառության մեջ են դրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը:

«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ: Ըստ նախագծի՝ այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,- գրել էր Ռուբինյանը:

Առաջարկվում է նաև, որ օրը լինի ոչ աշխատանքային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ