Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Բոճորիշվիլի | 1lurer.am

1lurer.am Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները. Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել այդ գործընթացին՝ հայտարարել է Մակա Բոճորիշվիլին:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների դինամիկան լավ հնարավորություն է Հարավային Կովկասի համար, որը չնայած փոքր տարածաշրջան է, սակայն մեծ նշանակություն ունի ինչպես Եվրոպայի և Ասիայի համար, այնպես էլ համաշխարհային մակարդակում:

Բոճորիշվիլին նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հիմնված է տասնամյակների համագործակցության և եռակողմ նախագծերի վրա, ինչը լրացուցիչ արժեք է հաղորդում Միջին միջանցքին: Նախարարի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է առանցքային դեր խաղալ նախագծի զարգացման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն