«Տեխնիկական խնդիր ենք ունեցել, 15 րոպե է տևել խափանումը»․ Երևանի մետրոպոլիտեն | factor.am

factor.am Տեխնիկական խնդիր ենք ունեցել, այդ պատճառով գնացքները մոտ 15 րոպե կանգնել են կայարաններում։  Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։

«Մեր աշխատակիցները փորձել են հնարավորինս արագ շտկել իրավիճակը ու հաջողվել է։ 15 րոպե է տևել խափանումը, ուռճացված թվեր են ներկայացնում, ինչի արդյունքում էլ կուտակումներ են առաջացել կայարաններում»,-նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ այժմ գնացքները կայարաններ են ժամանում նախատեսված գրաֆիկով։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի մետրոյի կայարաններում իրավիճակը լարվել է, մոտ 30 րոպե է` գնացքները չեն շարժվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն