d3660ad3-2100-452b-ef44-08dd5c87a9b6_cx0_cy1_cw0_w650_r1

Զախարովա․ «Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է» | azatutyun.am

azatutyun.am «Որևէ կասկած չկա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է», – այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրա հետ մեկտեղ, մենք ընդգծում ենք, որ նախկինում քրեական գործեր էին հարուցվել Վանաձորի, Բերդի, Գորիսի, այլ համայնքների ղեկավարների դեմ, նրանցից ոմանք ձերբակալվել էին։ Հուսով ենք, որ նման գործընթացները դատական իշխանության և ժողովրդի միջև պառակտման, այդ համակարգի հանդեպ վստահության անկման չեն հանգեցնի։ Այդ մասին, ի դեպ, վերջերս խոսել էր նաև Հայաստանի վարչապետը՝ հայկական ժողովրդավարության ֆորումի ընթացքում», – նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 20-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն