factor.am ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով միգրացիոն փոփոխությունների արդյունքում բեռնատարների հայ վարորդների համար առաջացած խնդիրներին, նշել է, որ այդ հարցը ռուսական պրոֆիլային գերատեսչությունների տիրույթում է՝ ներքին գործերի և տրանսորտի նախարարությունների։
«Բոլորը նպատակաուղղված են շուտափույթ լուծման, կոնկրետ ամսաթիվ, կարծում եմ, ոչ ոք չի ասի։ Կարող եմ ճշտել մեր գործընկերներից ու ներկայացնել, եթե լինի ավելի ընդլայնված պատասխան»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին և առաջարկել, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրվա սահմանափակումը փոխարինվի 180 օրով, և կա դրական արձագանք։