ՌԴ-ն և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել | factor.am

factor.am Ռուսաստանը 1000 զոհված զինծառայողի մարմին է վերադարձրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հետ վերաբերմունքի համակարգող շտաբը, փոխանցում է Meduza-ն։

«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։ Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կնույնականացնեն հայրենադարձված մարմինները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ռազմագերիների հետ հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևն իր հերթին ՌԲԿ-ին ասել է, որ հայրենադարձման գործընթացի շրջանակում ռուսական կողմին զոհված զինծառայողի 31 մարմին է վերադարձվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն