ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք հարցեր

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու նրանց դիտարկումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Մանկավարժներին մտահոգող հիմնական թեմաները վերաբերել են ուսումնական հաստատություններում ժամաքանակի բաշխման սկզբունքներին, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժ-խմբակավարների գործունեության առանձնահատկություններին, դասաժամերի քանակին և այլն:

Մանկավարժները հայտնել են, որ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել են բարձր արդյունքներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել նրանց հուզող հարցերը քննարկել վերջիններիս աշխատավայր հանդիսացող դպրոցներում:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ», – նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն