Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը։
Երկրի ՊՆ-ն հաղորդել է, որ ռուսական ՍՈւ-30 կործանիչը եւ Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը սահմանը խախտել են Կիբարտայ քաղաքի մոտ, որը գտնվում է Կալինինգրադի շրջանի սահմանին։
Ինքնաթիռները Լիտվայի սահմանից ներս թռել են շուրջ 700 մետր եւ 18 վայրկյան անց վերադարձել ՌԴ։
Ի պատասխան սահմանի խախտման, նշել են ՊՆ-ից, անհապաղ օդ են բարձրացել 2 իսպանական կործանիչներ Eurofighter Typhoon՝ ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունից։
Նաուսեդան հայտարարել է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը եւ Լիտվայի տարածքային ամբողջականությունը։
«Սա եւս մեկ անգամ հաստատում է հակաօդային պաշտպանության պատրաստվածության ամրապնդման կարեւորությունը»,- հայտարարել է նա։
Նա հավելել է, որ Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին կկանչի՝ «բողոք արտահայտելու ընդդեմ անպատասխանատվության եւ վտանգավոր պահվածքի»։