shantnews.am ԱՄՆ ռազմաօդային ուժերի OA-1K Skyraider II ինքնաթիռը, որում երկու մարդ է եղել, վթարի է ենթարկվել Օկլահոմայում, ասվում է Օկլահոմայի ազգային գվարդիայի հայտարարության մեջ։
«Ռազմաօդային ուժերի OA-1K Skyraider II-ը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի երկու անդամ՝ մեկ քաղաքացիական կապալառու և մեկ ԱՄՆ ՌՕՈՒ անդամ», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ միջադեպի պահին ինքնաթիռը ուսումնական թռիչքի էր մասնակցում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։