Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է. քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։
Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Գարիկ Գալեյանը:
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք՝ Կոռուբաևը կալանավորվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վարույթ նախաձեռնելու առիթը Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումն է: Կոչուբաևն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: