Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել  ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, Ակադեմիական քաղաքին և այլ թեմաների:

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը:

Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավարին ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն